Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Մոսկվայում ուսուցիչների միջին աշխատավարձն աճել է մինչև 70000 ռուբլի

Մոսկվայում ուսուցիչների միջին աշխատավարձն աճել է մինչև 70000 ռուբլի
13.02.2014 | 16:39

Օրերս Մոսկվայում կառավարության նիստում քննարկվել է «Քաղաքային կրթության մասին» 2013 -2014 թթ. ծրագիրը:

«ՈՒսուցիչների միջին աշխատավարձն այսօրվանից կազմում է շուրջ 70 հազար ռուբլի»,-ասել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը` հավելելով, որ մի շարք դպրոցներում մեկ աշակերտի համար կրթական ծառայությունների ստանդարտ վճարումը ավելացել է ավելի քան երկու անգամ: «Սա էլ հենց ուսումնական հաստատություններում հնարավորություն է տվել ստեղծել մեկ այլ համակարգ` ուղղված կրթության որակի բարելավմանը»,- ասել է Սոբյանինը` ընդգծելով, որ, ըստ դպրոցներում ներդրված նոր համակարգի, «փողը պետք է հետևի սովորողին»:
Նշենք, որ 2011 թ. մոսկովյան դպրոցներում ուսուցիչների ամսական աշխատավարձը եղել է 42,7 հազար ռուբլի: Ըստ քաղաքապետի, մայրաքաղաքի մանկապարտեզների դաստիարակների աշխատավարձն այժմ կազմում է միջինը 45 հազար ռուբլի (2011 թ. 28,6 հազար ռուբլի), այլ կազմակերպություններում և հաստատություններում մանկավարժների և մարզիչների ամսական աշխատավարձը` 61600 ռուբլի (2011-ին` 46,6 հազար ռուբլի):
«Մայրաքաղաքային կրթություն» ընդհանուր ծրագրի վրա 2016 թվականին նախատեսվում է ծախսել 250 միլիարդ ռուբլի: Մոսկվայի կրթական հաստատություններում այժմ վերապատրաստվում են 1,38 միլիոն երեխաներ և դեռահասներ, աշխատում է 204 հազար մարդ:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2030

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ